Ֆրանսիայում վերանորոգումից հետո այսօր կբացվի աշխարհի ամենահին կինոթատրոնը
Ֆրանսիայի Լա Սյոտա քաղաքում այսօր կվերաբացվի աշխարհի ամենահին կինոթատրոնը, որտեղ 19-րդ դարի վերջին ցուցադրվել են Լյումիեր եղբայրների ֆիլմերը, գրում է Обозреватель-ը։
«Էդեմ» կինոթատրոնը վերանորոգման համար փակվել էր 1995-ին։ Վերանորոգում է իրականացվել ոչ միայն թատրոնի ներսում, այլև շենքի արտաքին տեսքն է փոխվել։
19-րդ դարի վերջին կինոթատրոնը պատկանել է Լյումիեր եղբայրների հոր ընկերոջը՝ Ռաուլ Գալոյին, և հենց այստեղ է պատմության մեջ առաջին անգամ ցուցադրվել կինեմատոգրաֆի պիոներների ֆիլմը՝ «Գնացքի ժամանումը Լա Սյոտայի կայարան»։
Սպասվում է, որ այսօր կինոթատրոնի բացմանը ներկա կգտնվեն դերասանուհիներ Ժյուլետ Բինոշը և Նատալի Բայը, ինչպես նաև ռեժիսոր Ռոման Պոլանսկին։ 166-տեղանոց կինոթատրոնը ոչ միայն ֆիլմերի ցուցադրության հարթակ կլինի, այլև հյուրերին կառաջարկի կինոյի պատմության մասին ցուցադրություն։










