Այսօր Ջոն Լենոնը կդառնար 73 տարեկան

09:43 • 09.10.13

Հոկտեմբերի 9-ին լեգենդար The Beatles խմբի նախկին անդամ, բազմաթիվ երգերի հեղինակ ու կատարող Ջոն Լենոնը կդառնար 73 տարեկան։ Ամեն տարի բազմաթիվ երկրպագուներ ու երաժիշտներ երգչի ծննդյան օրը նշում են համերգներով ու այլ միջոցառումներով։

 

Ջոն Լենոնը ծնվել է 1940թ., Լիվերպուլում։ Նրա ստեղծագործական համագործակցությունը Փոլ Մաքքարթնիի հետ դարձել է The Beatles-ի համաշխարհային ճանաչման գրավականը։

 

Լենոնն իր ուժերը փորձել է ոչ միայն կոմպոզիտորի ու կատարողի, այլև նկարչի ու գրողի դերում։ Հանրահայտ քառյակի մյուս մասնակիցներից նա տարբերվում էր ընդվզող խառնվածքով ու արտառոց պահվածքով։ Երևի թե հենց այս հատկանիշների շնորհիվ է նա դարձել ոչ միայն փոփ երաժշտության կուռք, այլև քաղաքական ակտիվիստ ու խաղաղության համար պայքարող մարտիկ։


 

 

աղբյուրները՝ wikipedia, korrespondent.net