Ռենե Մագրիտի կտավներից մեկն արվել է կորած համարվող գործի վրա. լրատվամիջոցներ

17:36 • 09.10.13

Բելգիացի ճանաչված սյուրռեալիստ նկարիչ Ռենե Մագրիտի «Դիմանկար» կտավը ռենտգենային ճառագայթների միջոցով ուսումնասիրելու արդյունքում մասնագետները դրա տակ երկար ժամանակ կորած համարվող «Հմայված դիրք» կտավն են հայտնաբերել։

 

Ինչպես հայտնում է Взгляд-ը, բացահայտումն արվել է Անտվերպենի համալսարանի հետազոտողների ու նրանց ամերիկացի գործընկերների կողմից։

 

Պարզվել է, որ ի սկզբանե կտավի վրա նկարված է եղել կնոջ գլուխ ու կրծքավանդակ, սակայն հեղինակը դժգոհ է մնացել արդյունքից ու դրա վրա նոր գործ է նկարել։

 

Մագրիտը հայտնի է իր սրամիտ ու միևնույն ժամանակ առեղծվածային կտավներով, որոնք հաճախ ռեբուսներ են հիշեցնում։