Հայտնի են Նոբելյան մրցանակի քիմիայի դափնեկիրների անունները
Շվեդիայի գիտությունների թագավորական ակադեմիայի Նոբելյան հանձնաժողովը հայտարարել է քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները։
Ինչպես հայտնում է РИА-Новости-ն, մրցանակը ստացել են գիտնականներ Մարտին Կարպլյուսը, Մայքլ Լևիթը և Արի Ուորշելը՝ բարդ քիմիական համակարգերի մոդելների զարգացման համար։
«Դափնեկիրները հզոր համակարգչային ծրագրերի հիմքերն են դրել, որոնք օգտագործվում են քիմիական պրոցեսները կանխատեսելու և հասկանալու համար»,- նշվում է Նոբելյան հանձնաժողովի մամուլի հաղորդագրությունում։
Գիտնականների աշխատանքները, ովքեր կիրառել են քվանտային քիմիայի մոտեցումները, կարևոր են կենդանի բջիջներում մոլեկուլների գործառույթները և կառուցվածքները հասկանալու, ինչպես նաև նոր դեղամիջոցներ ստեղծելու համար։
Այս տարի Նոբելյան մրցանակներից յուրաքանչյուրի գումարը կկազմի 1.2 մլն դոլար։ Դափնեկիրների պարգևատրման պաշտոնական արարողությունը տեղի կունենա դեկտեմբերի 10-ին, Ստոկհոլմում։
Նախօրեին Նոբելյան հանձնաժողովը 1 ժամ ուշացումով հայտարարել էր ֆիզիկայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրների անունները։










