«Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությանն ընդառաջ` միջոցառումներ վարչական շրջաններում

11:37 • 09.10.13

Քաղաքամայր Երևանի 2795-ամյակին ընդառաջ՝ վարչական շրջանների կրթական և մշակութային օջախներում կազմակերպվում են տարբեր միջոցառումներ: Այս մասին տեղեկանում ենք Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության տարածած հաղորդագրությունից։

Շենգավիթ վարչական շրջանում տոնական միջոցառումների մեկնարկը տրվել է համար 5 մշակույթի կենտրոնում կազմակերպված «Երևանը երգերի մեջ» խորագիրը կրող համերգային ծրագրով:

Միջոցառման ընթացքում բոլորը կատարումները նվիրված են եղել Երևանին: Ելույթ են ունեցել ինչպես կենտրոնի գեղարվեստական խմբերը, այնպես էլ անհատ կատարողներ:

Միջոցառման շրջանակում մշակույթի կենտրոնի սաների միջև անցկացվել է նաև «Լավագույն ձևավորված զամբյուղ» խաղ-մրցույթ: Անկախ հաղթողներից՝ պարգևների են արժանացել բոլոր մասնակիցները: