Վլադիմիր Սպիվակովը կոչ է անում նոտաների ուսուցումը ներառել դպրոցական ծրագրում

15:45 • 09.10.13

Հայտնի ռուս դիրիժոր Վլադիմիր Սպիվակովը կոչ է անում նոտաների ուսուցումը վերադարձնել դպրոցական ծրագիր, գրում է РИА Новости-ն։

 

«Ժամանակին Շոստակովիչն ասել է, որ երազում է այն մասին, որ դպրոցներում ուսուցանեն ոչ միայն թվեր, այլև նոտաներ։ Կարծում եմ, որ անհրաժեշտ է սովորել գոնե երաժշտական գրագիտության հիմունքները, քանի որ երաժշտության մեջ հսկայական բարոյական բաղկացուցիչ կա»,- ասել է Սպիվակովը Ռուսաստանում Մշակույթի տարի անցկացնելու կազմկոմիտեի առաջին նիստի ժամանակ։

 

Հաստատելով իր խոսքերը՝ Սպիվակովը մեջբերել է Կանտի խոսքերը. «Բարոյականությունը մեզ չի սովորեցնում երջանիկ լինել, սակայն սովորեցնում է դառնալ արժանի երջանկությանը»։