10 լավագույն բուսական թեյերը, որոնք նպաստում են նիհարելուն (լուսանկարներ)

21:39 • 09.10.13

Ավելորդ քաշից ազատվել ցանկացողներին դուր կգան բուսական թեյերի հայտնի տեսակները, որոնք նպաստում են նիհարելուն, գրում է bigpicture.ru-ն:


1. Եղինջի թեյ


Թեյի այս տեսակը, որը բարենպաստ ազդեցություն է ունենում սակավարյունությամբ տառապող հիվանդների վրա, պարունակում է C, K, B12, A վիտամիններ և կալցիում: Այն հաճախ խորհորդ են տալիս ընդունել դիետաների ժամանակ: Եղինջի թեյն օգտակար է նաև մի շարք հիվանդությունների ժամանակ` շաքարախտի, երիկամներում քար ունենալու, խոցի: Այն նաև նպաստում է ախորժակը վերահսկելուն:


2. Կանաչ թեյ


Կանաչ թեյը արդյունավետ հակաօքսիդանտ է, որը քայքայում է ճարպը և կրճատում է ճարպաթթուների կլանումն ու իջեցնում է խոլեստերինի մակարդակը արյան մեջ:


3. Թթենու տերևներից պատրաստվող թեյ


Այս տեսակից թուրմ պատրաստելու համար պետք է օգտագործել թթենու չորացրած տերևները: Այն օգտակար է ոչ միայն դիետայի ժամանակ, այլև նպաստում է խոցից և փորլուծությունից ազատվելուն:


4. Խատուտիկից պատրաստվող թեյ


Այս թեյն ունի միզամուղ հատկություն: Այն նաև իջեցնում է խոլեստերինի պարունակությունը արյան մեջ: Խորհուրդ է տրվում այն քնելուց առաջ չխմել:


5. Սև թեյ


Սև թեյը նույնպես հզոր միջոց է ճարպերի դեմ պայքարելու համար: Այն նաև կարգավորում է շաքարի քանակությունը արյան մեջ:


6. Արտիճուկի թեյ


Այն ամենարդյունավետ թեյերից մեկն է: Այն իդեալական է ամենօրյա կիրառման համար: Արտիճուկը լի է վիտամիններով և հանքանյութերով: Օգտակար հատանիշներն այս բույսում պայմանավորված են կալցիումի հատուկ տեսակի առկայությամբ, որը նպաստում է վնասակար նյութերի արտանետմանն ու նյութափոխանակության կարգավորմանը:


7. Մասրենու թեյ


Մասրենու թեյը մեծ քանակությամբ С ցիտամին է պարունակում և նպաստում է վնասակար նյութերի դուրս բերմանը օրգանիզմից: Այն ուժեղ նաև միզամուղ հատկություն ունի:


8. Թեյ եգիպտացորենի մազիկներից

Եգիպտացորենի մազիկները հաճախ են կիրառում բուսաբուժության մեջ, քանի որ այն արժեքավոր նյութեր է պարունակում` վիտամիններ, կալիում, կալցիում և այլն: Այն կիրառվում է սրտի և լյարդի բուժման ժամանակ:


9. Նեխուրի թեյ


Եվրոպացի փորձագետները փաստում են, որ նեխուրի թուրմը նպաստում է լյարդի և սրտի վրա կուտակվող ճարպի ավելորդ կիլոգրամներից ազատվելուն և արյան շրջանառության կարգավորմանը:


10. Ցիկորիի թեյ


Ցիկորին օգտակար է վնասակար նյութերի լյարդից հեռացման ժամանակ և նպաստում է լյարդի բջիջների վերականգնմանը:
 

10 լավագույն բուսական թեյերը, որոնք նպաստում են նիհարելուն (լուսանկարներ)