Թոմ Հենքսի մոտ շաքարախտ է հայտնաբերվել

10:19 • 09.10.13

Հայտնի դերասան Թոմ Հենքսին «երկրորդ տեսակի շաքարային դիաբետ» ախտորոշումն են նշանակել, գրում է Обозреватель-ը։


Դիաբետի այս տեսակը տարբերվում է առաջինից նրանով, որ զարգանում է տարիքի հետ զուգահեռ։

 

Այս հիվանդությունն անմիջական կապ ունի սնվելու և կենսակերպի հետ։ Ենթաստամոքսային գեղձի հետ դերասանը խնդիրներ է ունեցել 36 տարեկանից, սակայն միայն այժմ է ախտորոշում նշանակվել։

 

Բժիշկների նշանակմամբ՝ Հենքսը ստիպված կլինի խիստ դիետա պահել և ոչ միայն հրաժարվել կալորիական մթերքներից, այլև զգալի նվազեցնել քաշը։