Վենետիկն ընդգրկվել է վտանգված մշակութային հուշարձանների ցանկում
Հուշարձանների պաշտպանության համաշխարհային հիմնադրամը հայտարարել է վտանգի տակ գտնվող մշակութային հուշարձանների ցանկում (World Monuments Watch-2014) Վենետիկն ընդգրկելու մասին, հայտնում է Lenta.ru-ն` հիմնադրամի կայքին հղումով:
Կայքում նշվում է, որ հիմնական վտանգը քաղաքի՝ որպես մշակութային հուշարձանի համար ներկայացնում է զբոսանավային զբոսաշրջությունը, որի շնորհիվ այցելությունների թիվը Վենետիկ վերջին հինգ տարում ավելացել 400 տոկոսով: Այդ նույն ընթացքում զբոսաշրջիկների թիվը, ովքեր այցելել են Վենետիկ, երբեմն հասել է օրական 20000 մարդու:
Քաղաքի ջրանցքներով հաճախ անցնող զբոսաշրջային նավերը ուղիղ կամ անուղղակի ազդեցություն են ունենում հաճախակի տեղի ունեցող ջրհեղեղների վրա: Զբոսաշրջային աճող հոսքերի պատճառով վերջին 10 տարվա ընթացքում Վենետիկի բնակչությունը կրճատվել է երկու անգամ, նշվում է կազմակերպության կայքում:










