Հոտկեմբերի 10-ին տոնվելու է Ջուզեպպե Վերդիի 200-ամյա հոբելյանը
Ողջ աշխարհի երաժշտասեր հանրությունը հոկտեմբերի 10-ին նշում է նշանավոր իտալացի երգահան, բազմաթիվ հայտնի օպերաների հեղինակ Ջուզեպպե Վերդիի 200-ամյա հոբելյանը: Այս մասին գրում է Euromag-ը:
Մաեստրոյի հոբելյանին նվիրված տոնակատարությունների շրջանակում հետաքրքիր համերգներ և փառատոներ են նախապատրարստվում Եվրոպայի տարբեր քաղաքներում` Բերլինում, Շտուտգարտում, Մոսկվայում, Վիեննայում:
Հանրահայտ իտալացի կոմպոզիտորը ծնվել է 1813-ի հոկտեմբերի 10-ին՝ Պարմայի մոտակայքում գտնվող գյուղում: Նրա ստեղծագործություններըն իրենց ուրույն ազդեցությունն են թողել օպերային արվեստի վրա՝ իտալական և համաշխարհային օպերայի զարգացման գործում դառնալով անգնահատելի ավանդ: Մաեստրոն հեղինակել է 26 օպերաներ և մեկ ռեքվիեմ:










