Արոնոֆսկին Նոյան տապանի վրա հորինված կենդանիներ է հավաքելու

17:00 • 10.10.13

Դարեն Արոնոֆսվկին «Նոյ» ֆիլմում տապանի վրա է հավաքելու կենդանիների, որոնք իրականում գոյություն չունեն, գրում է lenta.ru-ն:

 

Ռեժիսորի խոսքով՝ «Նոյ» ֆիլմում բացարձակ բոլոր կենդանիները ստեղծված են համակարգիչների միջոցով: Ընդ որում՝ ռեժիսորը չի ցանկացել, որ ֆիլմում հայտնվեն «սովորական արջեր, փղեր և առյուծներ»: Այդ պատճառով համակարգչային կենդանիներ ստեղծողներն ուսումնասիրել են բնության մեջ գոյություն ունեցող տեսակները և դրանց հիման վրա նկարել կենդանիների՝ որոշակի տարբերություններով, օրինակ՝ այլ մորթով կամ այլ գույնով:

 

Արոնոֆսկին նշել է, որ այնուամենայնիվ, ֆիլմում չեն հայտնվի «բոլորովին աբսուրդային» տեսակներ:


Ռեժիսորի նոր ֆիլմը հիմնված է Նոյան տապանի մասին աստվածաշնչյան պատմության վրա: Նոյի դերում հանդես է գալու Ռասել Քրոուն: