Արգենտինացի նկարիչն իր կտավները ստեղծում է արտառոց եղանակով՝ աչքերի օգնությամբ (տեսանյութ)
Արգենտինացի նկարիչ Լեոնարդո Գրանատոն յուրահատուկ ֆիզիոլոգիական հատկության շնորհիվ կարողանում է ջրաներկը աչքերով ցողել կտավի վրա, գրում է Russia Today-ը` Daily Mail-ին հղումով:
Աչքերի և քթի անսովոր կապի շնորհիվ 27-ամյա Լեոնարդոն կարողանում է քթով ներս քաշել մինչև 1.5 լիտր ջրաներկ և այն դուրս ցողել աչքերից: Յուրաքանչյուր կտավ ստեղծելիս նրան պահանջվում է 10 րոպեից մինչև մի քանի ամիս ժամանակ: Իսկ արգենտինացու ստեղծագործությունները արժենում են 2.500 դոլար:
Իր անսովոր ունակության մասին արգենտինացին իմացել դեռևս մանկուց, իսկ այժմ այն կիրառում է կերպարվեստի աշխարհում նոր ոճ ստեղծելու համար: Գրանատոյին երկու տարի է անհրաժեշտ եղել աչքը չվնասող հատուկ ներկեր մշակելու համար:
Ներկայում, երբ Գրանատոն էլ ավելի ճանաչված է դարձել հատկապես Եվրոպայում, նկարիչը որոշել է իր ստեղծագործություններից ստացված հասույթի մի մասը տրամադրել Արգենտինայի մանկական օնկոլոգիական հիվանդանոցին` ի հիշատակ իր հանգուցյալ պապիկի:











