Ջուլիան Ասանժը քննադատել է Wikileaks-ի մասին ֆիլմը

09:11 • 10.10.13

Wikileaks կայքի հիմնադիր Ջուլիան Ասանժը նամակ է գրել Բենեդիկտ Քամբերբեթչին, որը «Հինգերորդ իշխանություն» կենսագրական ֆիլմում մարմնավորել է իրեն, հայտնում է Обозреватель-ը։

 

Նամակում Ասանժը համաձայնվել է հանդիպել դերասանի հետ՝ ընդգծելով դերասանի և նրա մարմնավորած անձի միջև կապի կարևորությունը։

 

Ասանժը նշել է նաև, որ ծանոթացել է Քամբերբեթչի նախկին աշխատանքների հետ, որոնք նրան մեծ բավականություն են պատճառել։ Միևնույն ժամանակ Wikileaks-ի հիմնադիրը նշել է, որ «Հինգերորդ իշխանություն»-ը լավ ֆիլմ չի համարում։

 

«Այն հիմնված է կեղծ գրքի վրա. այն գրվել է մի հեղինակի կողմից, որը վենդետա է նախապատրաստում իմ և իմ կազմակերպության դեմ»,- հայտարարել է Ասանժը։