Նիկոլաս Քեյջը Չինաստանում ճանաչվել է աշխարհի լավագույն դերասան
Հոլիվուդյան դերասան Նիկոլաս Քեյջը արժանացել է Huading Award չինական կինոմրցանակի «Աշխարհի լավագույն դերասանը» անվանակարգում, հայտնում է Lenta.ru-ն՝ չինական Սինխուա գործակալությանը հղումով:
Հաղորդագրության մեջ նշվում է, որ Նիկոլաս Քեյջը անձամբ ներկա է գտնվել մրցանակաբաշխության արարողությանը, որը անցկացվել է Չինաստանի կազմի մեջ մտնող Մակաո ինքնավար մարզում:
The Huffington Post-ի փոխանցմամբ՝ դերասանը, ով ներկա պահին աշխատում է Հոնկոնգում՝ Outcast ֆիլմի նկարահանումների ժամանակ, նշել է, որ Չինաստանում իրեն բավականին հարմարավետ է զգում:
Քեյջից բացի մրցանակներ են ստացել նաև Նիկոլ Քիդմանը՝ որպես լավագույն դերասանուհի և Քվենտին Տարանտինոն՝ որպես լավագույն ռեժիսոր: Մրցանակաբաշխության ժամանակ լավագույn երգչուհի է ճանաչվել Ավրիլ Լավինը:










