Ամենաառաջին նկարիչները կանայք են եղել. հետազոտություն (լուսանկարներ)

17:31 • 10.10.13

Ուսումնասիրելով քարանձավներում ու ժայռերին արված հնագույն նկարները՝ ամերիկացի մասնագետները հանգել են այն եզրակացության, որ դրանց մեծ մասն արվել է ոչ թե տղամարդ որսորդների, այլ կանանց կողմից։ 

 

Ինչպես նշում է Daily Mail-ը, նախքան այս գիտնականները ենթադրում էին, որ հնագույն նկարիչները տղամարդիկ են եղել, ովքեր այսկերպ էին անմահացնում իրենց որսորդական հաջողությունները։ Ժայռապատկերների հիմնական մասը նվիրված է բիզոններին, մամոնտներին, ձիերին ու եղջերուներին։

 

Iconic: The famous Panel of the Spotted Horses in the cave of Pech-Merle

 

Սակայն ԱՄՆ-ի Փենսիլվանիայի պետական համալսարանի հնագետ Դին Սնոուն ու նրա թիմը, հիմնվելով այն պնդման վրա, որ տղամարդիկ ու կանայք մատների տարբեր երկարություններ ունեն, պարզել է, որ ձեռքի ափը պատկերող ժայռապատկերների մեծ մասի հեղինակները կանայք են։

 

Women's realm: The discovery could mean the female role of this period was much greater

 

Արդյունքում, ուսումնասիրելով մեծ թվով ժայռապատկերներ ու համեմատելով մատների ձևն ու երկարությունը՝  հնագետը պարզել է, որ դրանց 75%-ն արվել է կանանց կողմից։

 

Caught red-handed: After years believing these stencils were male, further examination has proven women were involved too

 

Հնագետը եզրակացնում է, որ կնոջ դերը նախապատմական հասարակության մեջ շատ ավելի մեծ է եղել, քան մինչ այս ենթադրվում էր։
 

Ձեռքի ափի ժայռապատկերներն ունեն 12-40 հազար տարվա պատմություն և ավելի շատ հանդիպում են Ֆրանսիայում, Իսպանիայում, Ավստրալիայում, Արգենտինայում, Աֆրիկայում։

 

Were these incredible hand paintings, discovered in Cueva de las Manos in Santa Cruz, Argentina, the work of women?

Archaeologist Dean Snow of Pennsylvania State University began his study after discovering the work of a British biologist who had found that men and women's fingers have different relative lengths


 

Ամենաառաջին նկարիչները կանայք են եղել. հետազոտություն (լուսանկարներ)