ԱՄՆ-ում հրատարակչության է պատրաստվում Հռոմի պապի ամբողջական կենսագրությունը

11:33 • 10.10.13

ԱՄՆ-ում հաջորդ տարի կհրատարակվի Հռոմի պապ Ֆրանցիսկոսի ամբողջական կենսագրությունը։ Այդ մասին հայտնել են Henry Holt and Company ամերիկյան հրատարակչության ներկայացուցիչները։

 

Ինչպես փոխանցում է РИА Новости-ն՝ Հռոմի պապի կենսագրությունը գրելու պայմանագիրը կնքվել է բրիտանացի լրագրող Օսթին Այվերիի հետ, որը Վեսթմինսթերյան արքեպիսկոպոսի նախկին մամուլի խոսնակն է և Catholic Voices կաթոլիկ մեդիակազմակերպության հիմնադիրը։