Ցուցադրություն՝ նվիրված «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությանը

18:42 • 10.10.13

Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը Երևան քաղաքի պատմության թանգարանում մասնակցել է «Հայկական գորգագործության ավանդույթները» ցուցադրության բացմանը, որը նվիրված է «Էրեբունի-Երևան 2795» տոնակատարությանը, տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը։

 

Քաղաքապետ Տարոն Մարգարյանը թանգարանի տնօրեն Արմինե Սարգսյանի ուղեկցությամբ շրջել է սրահում, ծանոթացել ցուցադրության նմուշներին, ինչպես նաև սրահում ցուցադրվող գորգաթելերի ավանդական՝ բնական նյութերով ներկման եղանակին։

 

Ցուցադրությանը ներկայացված են շուրջ 50 ձեռագործ գորգեր, որոնց մի մասը պահպանվում է Երևան քաղաքի պատմության թանգարանում։ Բոլոր ցուցանմուշները «Հայգորգ» արտադրական միավորման և դրա ավանդույթները պահպանող, ներկայիս սեփականատեր «Մեգերյան կարպետ» ընկերության գորգերն են։

 

Տարոն Մարգարյանը հայկական գորգագործության ավանդույթները պահպանելու և զարգացնելու համար «Մեգերյան կարպետ» ընկերության նախագահ Րաֆֆի Մեգերյանին պարգևատրել է քաղաքապետի շնորհակալագրով։

 

Րաֆֆի Մեգերյանը Երևանի քաղաքապետին է նվիրել Հայաստանի Հանրապետության զինանշանի պատկերով գորգիկ։