Nissan ընկերությունը գործարան կկառուցի Նիգերիայում

09:40 • 10.10.13

Ճապոնական Nissan Motor Co. ավտոկոնցեռնը նախատեսում է ավտոմեքենաներ թողարկել Նիգերիայում, որպեսզի այդպիսով դառնա աշխարհի առաջատար ավտոարտադրողների շրջանում առաջինը, հայտնում է vestifinance.ru-ն՝ վկայակոչելով Financial Times-ին։

 

Nissan-ը պատրաստվում է Նիգերիայում արտադրել տարեկան մինչև 45 հազ. ավտոմեքենա։ Ընկերությունը նախատեսում է առաջին արտաճանապարհային մեքենաների արտադրությունը սկսել 2014թ. սկզբին։ Մինչ 2016թ. կոնցեռնը պատրաստվում է կրկնապատկել ավտոմեքենաների վաճառքն Աֆրիկայում և հասցնել մինչև 220 հազարի։
 

Nissan ընկերությունը գործարան կկառուցի Նիգերիայում