Ամերիկացի թոշակառուն խոստովանել է, որ ցանկացել է պայթեցնել Rolling Stones-ի կիթառահարին
ԱՄՆ-ի Կոնեկտիկուտ նահանգում հաջորդ շաբաթ դատարանի առաջ կկանգնի թոշակառու Ջոզեֆ Կալահանը, ով խոստովանել է, որ պատրաստվում էր պայթեցնել Rolling Stones խմբի կիթառահար Կիթ Ռիչարդսին, գրում է gazeta.ru-ն:
Կալահանն ապրում է երաժշտի տանից ընդամենը 15 րոպե հեռավորության վրա: Թոշակառուի տանը հայտնաբերել են մեծ քանակությամբ քիմիական նյութեր՝ անհրաժեշտ ռումբ պատրաստելու համար, ինչպես նաև 142 միավոր հրազեն:
Նախկին քիմիկոս 69-ամյա Ջո Կալահանի տուն ոստիկանություն է կանչել նրա նախկին կինը, ով ոչ մի կերպ չի կարողացել հեռախոսով կապվել նրա հետ:
Երկուշաբթի օրը Կալահանին մեղադրանք է ներկայացվել 112 կետով, այդ թվում՝ պայթուցիկ նյութեր ապօրինի պահելու և պայթուցիկներ պատրաստելու համար:
Կալահանը ոստիկաններին պատմել է, որ պայթուցիկ նյութերն իր հոբբին է: Նրա հարևաններից մեկը ոստիկաններին հայտնել է, որ միշտ վախեցել է, որ Կալահանը կարող է պայթեցնել ողջ շրջակայքը:










