Մահվան 50-րդ տարելիցին Փարիզում հիշում են Էդիտ Պիաֆին
Հինգշաբթի օրը` մահվան 50-րդ տարելիցին, Փարիզի բանվորական թաղամասում կհիշեն իրենց ամենահայտնի զավակներից մեկին` լեգենդար երգչուհի Էդիտ Պիաֆին, հայտնում է Yahoo News-ը:
Հետաքրքրական է, որ Պիաֆին հարգանքի տուրք կմատուցի նախևառաջ կաթոլիկ եկեղեցին, որը ժամանակին հրաժարվել էր երգչուհուն հուղարկավորել ըստ արարողակարգի` նրան մեղսավոր համարելով: Իսկ այսօր Բելվիլ թաղամասի Սբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցում արարողություն կկատարվի: Մարդկանց ուշադրությունը հրավիրելու համար եկեղեցու բակում բարձրախոսներ և մեծ էկրաններ են տեղադրվել: Դրան կնախորդի լռելյայն երթը Պեր Լաշեզ գերեզմանատնից, որտեղ թաղված է Պիաֆը:
Պիաֆին նվիրված տոնակատարությունները կշարունակվեն 4 օր:
Լեգենդար երգչուհին մահացել է քաղցկեղից, 47տարեկանում, 1963-ի հոկտեմբերի 10-ին:










