Բրիտանացի քանդակագործը հիպեր-իրական քանդակներ է ստեղծում (լուսանկարներ)

21:12 • 10.10.13

Լոնդոնում աշխատող քանդակագործ Ռոն Մուեքը, ով նախկինում տիկնիկավար է եղել մանկական հաղորդումների և ֆիլմերի ժամանակ, սկսել է գեղարվեստական քանդակներ ստեղծել 1996-ին, գրում է The Atlantic-ը:


Անգլիացի քանդակագործը իր հիպեր-իրական քանդակների շարքը ստեղծել է՝ կիրառելով խեժ, ապակեթելք, կայծքար և այլ հանքանյութեր: Նրա քանդակները չափազանց նման են իրական մարդկանց, որոնցից, կարելի է ասել, տարբերվում են միայն չափերով: