Սթիվ Վոզնյակը քննադատել է Ջոբսի մասին ֆիլմը

17:13 • 10.10.13

Apple ընկերության համահիմնադիր Սթիվ Վոզնյակը հայտնել է, որ իրեն դուր չի եկել Սթիվ Ջոբսի մասին կենսագրական ֆիլմը։ Նրա խոսքով՝ «Ջոբս» ամերիկյան ֆիլմում շատ անճշտություններ կան, գրում է ДНИ.ru-ն։

 

«Ես, իհարկե, դիտել եմ ֆիլմը։ Այն անհետաքրքիր է, և այստեղ միայն դերասանի մեղավորությունը չէ»,- ասել է Վոզնյակը։ Նա նշել է, որ ֆիլմում բազմաթիվ փաստացի անճշտություններ կան, իսկ անձամբ Ջոբսը ներկայանում է հանդիսատեսին որպես չափազանց ինքնահավան մարդ, ով չի ցանկանում ոչ մեկին լսել։

 

«Իրականում նա շատ խորհրդատուներ ուներ, նա չէր փորձում բոլորից խելացի երևալ։ Հասկանում եմ, որ դժվար է ամեն ինչ ճիշտ փոխանցել։ Երբ ձեզ լավ ծանոթ իրադարձությունները նկարագրում են լրատվական հաղորդումներում, ձեզ նույնպես թվում է, որ լրագրողներն ամեն ինչ սուտ են ասում։ Ես միևնույն զգացողությունն ունեմ»,- ասել է Վոզնյակը։