Apple-ը կիսով չափ կրճատում է iPhone 5C-ի արտադրությունը. լրատվամիջոցներ
Apple ընկերությունը կրկնակի կրճատում է iPhone 5C բյուջետային սմարթֆոնների արտադրությունը, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով CNet-ին:
Այժմ օրական արտադրվում է iPhone 5C-ի 150 հազար մոդել՝ 300 հազարի փոխարեն:
Ենթադրվում է, որ նման որոշման պատճառ է դարձել iPhone 5C-ի ցածր պահանջարկը՝ iPhone 5S-ի համեմատ: Երկու սմարթֆոններն էլ ներկայացվել են սեպտեմբերին:
Ինչպես նշում է կայքը, այդ բամբասանքների հաստատում կարող է լինել այն, որ Apple-ի պաշտոնական օնլայն խանութում iPhone 5C մոդելը պատրաստ է լինում ուղարկվելու պատվիրատուին վաճառքն իրականացնելու հաջորդը օրը, իսկ iPhone 5S-ը՝ մի քանի շաբաթ անց:










