Բրիջիթ Ջոնսի մասին նոր վեպում սխալմամբ այլ գրքից 40 էջ է տպվել
Բրիտանացի գրող Հելեն Ֆիլդինգի՝ Բրիջիթ Ջոնսի մասին պատմող նոր գրքում տպագրական սխալի պատճառով հայտնվել է մեկ այլ գրքից՝ դերասան Դևիդ Ջեյսոնի ինքնակենսագրական ստեղծագործությունից 40 էջ։
Ինչպես հայտնում է Взгляд-ը՝ հղում անելով Daily Mail-ին, Ջեյսոնի «Իմ կյանքը» ու Ֆիլդինգի «Խենթանում եմ տղայի համար» գրքերը հրատարակվել են միևնույն օրը։
Vintage հրատարակչությունը հայտնել է, որ Բրիջիթ Ջոնսի գրքի սխալ նմուշներն այժմ հանվում են վաճառքից ու կփոխարինվեն ճիշտ տարբերակով։ Daily Mail-ի կարծիքով՝ դա լուրջ գովազդ է Ֆիլդինգի նոր գրքի համար։










