Չինաստանում տաբատի նմանվող երկնաքեր են կառուցել (լուսանկարներ)

00:15 • 11.10.13

Չինաստանի Ջիանգսու նահանգում գտնվող Սուզոու քաղաքում ավարտին են մոտեցել նոր երկնաքեր աշտարակի շինարարական աշխատանքները, հայտնում է Daily Mail-ը:


Քաղաքում հույս ունեն, որ «Արևելքի դարպաս» երկնաքերը, որի բարձրությունը 300 մետր է, կդառնա քաղաքի այցեքարտը, սակայն քննադատները չեն հավանել նախագծի դիզայնը՝այն նմանեցնելով տաբատի:

 

Երկնաքերը, որը նախագծվել է բրիտանացի ճարտարապետների կողմից, կազմված է կողք կողքի կանգնած երկու աշտարակներից, որոնք վերևում միացված են իրար: Կամարատիպ դիզայնը նախատեսված է որպես խորհրդանշական մուտք դեպի քաղաքի կենտրոն, նշում են ճարտարապետները:


 

 

Չինաստանում տաբատի նմանվող երկնաքեր են կառուցել (լուսանկարներ)