Հարիսոն Ֆորդը հայտնել է, որ կնկարահանվի Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմի 5-րդ մասում
Հոլիվուդյան դերասան Հարիսոն Ֆորդը հայտնել է, որ կնկարահանվի Ինդիանա Ջոնսի մասին ֆիլմի 5-րդ մասում։ Այդ մասին դերասանն ասել է բրիտանացի հաղորդավար Գրեմ Նորթոնի հաղորդման ընթացքում, նշում է ИТАР-ТАСС-ը։
«Ես բավականաչափ ծեր եմ, այդ պատճառով էլ մեզ պետք չէ Շոն Քոներին (Ջոնսի հոր դերակատարը)։ Ես բավականաչափ ծեր եմ իմ սեփական հոր դերը խաղալու համար»,- կատակել է 71-ամյա դերասանը։
Ավելի վաղ դերասանը նշել էր, որ «մեծ ցանկություն ունի կատարել այդ դերը և ունակ է դա անել»՝ չնայած տարիքին։
Առաջին անգամ գանձեր որոնող Ինդիանա Ջոնսի կերպարը, որը ստեղծվել է կինոռեժիսորներ Սթիվեն Սփիլբերգի և Ջորջ Լուկասի կողմից, հայտնվել է 1981-ին։










