Լոնդոնում առաջին անգամ ցուցադրվել են 101 տարի առաջ պատահաբար հայտնաբերված գանձերը (լուսանկարներ)

11:40 • 11.10.13

101 տարի առաջ Լոնդոնի Չիփսայդ փողոցում 17-րդ դարի շենքի քանդման ժամանակ պատահաբար հայտնաբերված գանձերը ցուցադրության են հանվել Լոնդոնի թանգարանում, հայտնում է РИА Новости-ն։

 

«Չիփսայդի գանձերը էլիզաբեթյան և Ստյուարթների դարաշրջանների խոշորագույն և ամենաթանկ ոսկերչական զարդերի հավաքածուն է»,- պատմել է այսօր բացվող ցուցադրության կազմակերպիչ Հեյզել Ֆորսայթը։

 

«Այս բոլոր զարդերի թաքնված լինելու տարբերակները շատ են։ Միգուցե ոսկերիչը ստիպված է եղել ինչ-որ տեղ մեկնել, իսկ միգուցե վախեցել է, որ զարդերը կվերցնեն իր պարտքերի դիմաց։ Հավանաբար, մենք դա երբեք չենք իմանա»,- նշել է Հեյզել Ֆորսայթը։

 

Գլխավոր հարցերը, թե ում են պատկանել գանձերը, ինչու են թաղված եղել գետնի տակ և ինչու ոչ ոք չի տարել, մնում են անպատասխան։
 

Cокровища, найденные 101 год назад в лондонском Сити, впервые выставлены в Музее Лондона. Фото с места событий