Փոլ Մաքքարթնին անակնկալ համերգ է տվել Թայմս սքուերում
Լեգենդար «Բիթլզ» խմբի նախկին անդամ Փոլ Մաքքարթնին անակնկալ, իմպրովիզ համերգ է տվել Նյու Յորքի կենտրոնում` Թայմս սքուերում, հայտնում է Взгляд-ը:
Շոուի մասին տեղեկություն Մաքքարթնին Twitter-ում տեղադրել է ելույթից ընդամենը մեկ ժամ առաջ:
15 րոպե տևած համերգին 71-ամյա երաժիշտը կատարել է 4 երգ իր նոր New ալբոմից: Այն Բրիտանիայում լույս կտեսնի հոկտեմբերի 14-ին, իսկ մեկ օր անց` նաև ԱՄՆ-ում:
«Ես կարող եմ այստեղ լինել 15 րոպե: Էնդի Ուորհոլն ասում էր, որ յուրաքանչյուրը փառքի իր 15 րոպեների իրավունքն ունի: Ահա», - կատակել է նա համերգից առաջ:
Մաքքարթնիին լսելու է եկել մի քանի հարյուր մարդ:










