Նորագույն սարքեր, որոնք կարող են փոխել աշխարհը (լուսանկարներ)
Հրապարակվել է ինժեներական մրցույթի մասնակցող 20 նորագույն սարքավորումների և «խելացի» գաջեթների ցուցակը, որոնք ստեղծվել են հեշտացնելու մարդկանց առօրյան: Ռոբոտ-ձեռքից մինչև արտադրական թափոնն ու աղմուկը նվազեցնող հնարամիտ սարքերը պայքարում են Ջեյմս Դայսոնի մրցանակի (James Dyson Award) համար, գրում է Daily Mail-ը:
Մրցույթի հաղթողը հայտարարվի նոյեմբերի 7-ին և կարժանանան 30000 ֆունտ ստերլինգ պարգևավճարի: 20 սարքավորումներն ընտրվել են 189 երկրներից գիտնականների կողմից ներկայացված 650 նախագծերից:
Կանադայի Վաթերլոյի համալսարանի ինժեներ գիտնականների խումբը ստեղծել է ավտոմատացված վիրաբուժության գործիք, որը կփոխարինի ձեռքով կար դնելուն՝ վիրահատության ժամանակ ժամանակ շահելու համար:

Ամերիկացի ինժեներների մի խումբ հնարել է Titan arm կոչվող պաշտպանիչ սարքը պահեստում աշխատող բանվորների համար, ովքեր ծանր արկղեր են տեղափոխում՝ հաճախ վնասելով ձեռքը: Արհեստական ձեռքը ավելացնում է բազկի ուժը և թույլ չի տալիս ձեռքին շուտ հոգնել:

Ճապոնացի դիզայներները ստեղծել են AWARING սարքավորումը, որը մատնանշում է խոսակցի գտնվելու վայրը՝ օգնելով մեծ խմբերում ձայնին հետևողներին հետ չմնալ:

Cortex սարքը 3D տպիչով ստեղծված կաղապար է, որը օգնում է ուղիղ պահել ձեռքերը՝ նպաստելով վնասվածքներից հետո արագ ապաքինմանը: Այն պատրաստված է պլաստիկ թափոններից:

Ստեղծել են նաև առօրյա կիրառության համար նախատեսված իրեր, ինչպես օրինակ, կոմպակտ տպիչ սարք, որը տեղադրվում է թղթերի կապոցի վերևում և իջնում է ցած՝ կլանելով թղթերը, որոնք տպվելուց հետո հայտնվում են տպիչի վերևում:

Այս փոքրիկ սարքը ապակու վրա ամրացնելուց հետո, այն զերծ է պահում դրսից եկող ամեն տեսակի աղմուկից:











