Չինացի ուսանողներին պարտադրել են PlayStation 4 հավաքել

17:45 • 11.10.13

Չինական Foxconn ընկերությանը կրկին մեղադրում են աշխատակիցներին վատ վերաբերվելու համար։ Ընկերությունը ստիպում է Սիանի տեխնոլոգիական համալսարանի ուսանողներին անվճար աշխատել՝ PlayStation 4 հավաքել տալով  հաճախ նաև գիշերները, հայտնում է hitech.vesti.ru-ն։

 

Ուսանողներին ստիպել են աշխատել՝ վստահեցնելով, որ հրաժարվելու դեպքում նրանք չեն ստանա իրենց ստուգարքները և կհեռացվեն։ Foxconn-ը պաշտոնապես ընդունել է ուսանողների աշխատանքի շահագործման փաստը և խոստացել մոտ ժամանակում շտկել իրավիճակը։

 

«Մենք այնպես ենք արել, որ ուսանողական աշխատանքը համապատասխանի մեր բոլոր ներքին կանոններին»,- ասել է ընկերության ներկայացուցիչը։ Այնուամենայնիվ, Foxconn-ը պնդում է, որ «ուսանողներն ինքնակամ են աշխատել և կարող էին հրաժարվել աշխատանքից ցանկացած պահի»։
 

Չինացի ուսանողներին պարտադրել են PlayStation 4 հավաքել