Աշխարհի «ամենադրամատիկ» թռիչքուղիները (լուսանկարներ)
CNN-ը ներկայացրել է աշխարհի ամենահետաքրքիր թռիչքուղիները, որտեղ վայրէջք կատարելը իսկապես կարող է հիշարժան փորձառություն դառնալ:
Princess Juliana միջազգային օդանավակայանը Կարիբյան Սեյնթ Մարթին կղզում

Սովորաբար օդանավակայանների թռիչքուղիները կառուցում են խելամիտ վայրերում: Սեյնթ Մարթինի Princess Juliana օդանավակայանում մարդիկ լարված պահեր են ապրում մինչ ինքնաթիռը վերջապես վայրէջք է կատարում, քանի որ թռիչքուղին գտնվում է օվկիանոսի ափից մետրեր հեռավորության վրա:
Ֆրանսիայի Courchevel օդանավակայանը

Ի տարբերություն Կարիբյան օդանավակայանի ուղևորների, Courchevel հանգստավայրում ինքնաթիռները վայրէջք են կատարում ծովի մակարդակից 2000 մետր բարձրություններում՝ լեռնանցքի խորդուբորդ հարթության վրա:
Լեսոտոյի Matekane թռիչքուղին

Լեսոտոյի Թագավորության օդանավակայանի թռիչքուղին գտնվում է լեռնալանջին և ավարտվում է 600 մետր բարձրություն ունեցող անդունդի եզրին: Միայն թեթև օդանավերն են կարողանում վայրէջք կատարել Աֆրիկյան թագավորությունում:
Juancho E. Yrausquin օդանավակայանը Կարիբյան Սաբա կղզում

Սաբա կղզու օդանավակայանի թռիչքուղին աշխարհի ամենակարճերից մեկն է, որը գտնվում է լեռան ստորոտին և ավարտվում է ծովի բերանին:
Ջիբրալթարի միջազգային օդանավակայանը

Բրիտանիային պատկանող կղզու տարածքում Ժայքի ստվերում գտնվող 6.2 քառ. կմ տարածք ունեցող թռիչքուղին միակ վայրն է, որտեղ ինքնաթիռները կարող են վայրէջք կատարել: Պիրենեյան թերակղզու հարավային այս հատվածում տարածքն այնքան սահմանափակ է, որ թռիչքուղին հատվում է հիմնական մայրուղու հետ:
Շոտլանդիայի Barra միջազգային օդանավակայանը

Barra միջազգային օդանավակայանը աշխարհում միակն է, որտեղ օդաչուները վայրէջք են կատարում անմիջապես լողափի ավազների վրա: Նրանք հաճախ ստիպված են լինում սպասել մինչ մակընթացության ավարտը, որպեսզի կարողանան իջեցնել ինքնաթիռը:
Մալդիվների Malé օդանավակայանը

Malé օդանավակայանը Մալդիվյան կղզիներում կառուցված է ծովի ափին: Թռիչքուղին գտնվում է ծովի մակարդակից ընդամենը 200 մետր բարձրության վրա:










