Samsung-ը պլանշետ է թողարկում Hello Kitty-ի պատվին

14:10 • 11.10.13

Samsung ընկերությունը թեմատիկ պլանշետ է թողարկում Hello Kitty բրենդի պատվին, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով Ubergizmo-ին:

 

Որպես հիմք է վերցվել Galaxy Tab 3 7.0 մոդելը: Դրա ձևավորման ժամանակ օգտագործվել է ամենաճանաչված կերպարներից մեկը՝ վարդագույն ժապավենով հայտնի ճապոնական կատուն:

 

Պլանշետն ունի երկմիջուկ պրոցեսոր, 7մատնաչափ էկրան, 1 Գբ օպերատիվ հիշողություն և 8 Գբ ներքին հիշողություն: Սարքն աշխատում է Android Jelly Bean օպերացիոն համակարգի հիման վրա:

 

Համաձայն տեղեկությունների՝ Samsung Galaxy Tab 3 7.0 Hello Kitty-ն Եվրոպայում վաճառքի կհանվի մի քանի շաբաթից: Որոշ տեղեկությունների համաձայն՝ պլանշետն արժենալու է 229 եվրո:

Samsung-ը պլանշետ է թողարկում Hello Kitty-ի պատվին