Iron Man-ի զրահաբաճկոնը կարող է իրականության դառնալ. ամերիկյան բանակայինները զրահապատ կոստյումներ կստանան

21:31 • 11.10.13

Ամերիկյան բանակը մտադիր է զրահապատ պաշտպանական կոստյումների նորագույն շարք ստեղծել, հայտնում է vestifinance.ru-ն՝ BBC-ին հղումով:


Իրենց նպատակն իրագործելու համար ԱՄՆ զինված ուժերի ներկայացուցիչները ներգրավում են տարբեր հետախուզական և արտադրական կենտրոններին՝ նոր սերնդի սպառազինման և զրահազգեստի ստեղծման համար:

 

Զրապատ հագուստն անվանել են TALOS (Tactical Assault Light Operator Suit): Ենթադրվում է, որ այն կունենա կմախքային հիմք, որը հնարավոր կլինի հագցնել մարմնի վրա՝ հավելյալ հնարավորություններ հաղորդելով մարմնին: TALOS-ը կունենա համակարգիչներին միանալու հնարավորություն և, հավանաբար, Google Glass-ի նման էլեկտրատեխնիկայի սեփական արսենալը:


 

Iron Man-ի զրահաբաճկոնը կարող է իրականության դառնալ. ամերիկյան բանակայինները զրահապատ կոստյումներ կստանան