Toyota-ն սկսում է ավտոմատ կառավարումով մեքենաների սերիական արտադրություն

09:39 • 11.10.13

Հանրահայտ Toyota մեքենաշինական բրենդը հայտարարել է, որ այս տասնամյակի կեսից կսկսի այնպիսի մեքենաների սերիական արտադրություն, որոնք կկարողանան առանց վարորդի օգնության փոխել արագությունը, ղեկը թեքել, արգելակել ու խուսափել խոչընդոտներից։

 

Ինչպես հայտնում է РИА-Новости-ն, առաջին հերթին ընկերությունը մեքենաները կհամալրի արագընթաց մայրուղիներում ավտոմատ վարման համակարգով։ Դա կթուլացնի ծանրաբեռնվածությունն ու կկրճատի խցանումների թիվը։

 

Ավտոմատ կառավարումը կհաշվարկի մինչ հարևան մեքենան եղած հեռավարությունն ու ինքնուրույն կփոխի արագությունը։ Բացի այդ, կօգտագործվի ավտոնավիգացիա, ինչը կպահի մեքենան միևնույն գծի վրա։
 

Toyota-ն սկսում է ավտոմատ կառավարումով մեքենաների սերիական արտադրություն