i-ROAD. Toyota-ի նոր տրանսպորտային միջոցն ամենահարմարն է խցանումների դեպքում (լուսանկարներ, տեսանյութ)
Նորաստեղծ նեղ կառուցվածքով եռանիվ էլեկտրական տրանսպորտային միջոցը կարող է հնարավորություն ընձեռել վարորդներին խուսափել խցանումներում ժամեր անցկացնելուց:
Ինչպես ներկայացնում է Daily Mail-ը, Toyota-ի կողմից ստեղծված նորագույն i-ROAD անհատական տրանսպորտային միջոցը չափսերով համապատասխանում է մոտոցիկլի լայնությանը:
Եռանիվի հիմքում ընկած է Active Lean տեխնոլոգիան, որի միջոցով տրանսպորտը հնարավորություն է ունենում թեքել անիվները անհրաժեշտ ուղղությամբ և երթևեկել շրջանցելով անկյունները և խուսափելով խցանումներից:
Ինչպես հայտնել են Toyota ընկերությունից, Active Lean տեխնոլոգիան մեքենային կայունություն, ապահովություն և հարմարավետություն է հաղորդում, քանի որ վարորդը այն վարում է որպես սովորական մեքենա: Այն կարող է զարգացնել 45-60 կմ/ժամ արագություն:










