Volkswagen-ը ստեղծել է հատուկ ծրագիր, որը թույլ է տալիս պլանշետի օգնությամբ մեքենա վերանորոգել (տեսանյութ)

00:54 • 11.10.13

Գերմանական Volkswagen ընկերությունը ստեղծել է ապագայի ծրագիր, որը պլանշետի օգնությամբ ցույց է տալիս, թե ինչպես պետք է իրականացնել XL1 կոնցեպտային մեքենայի վերանորոգումը, հաղորդում է РБК-ն:


Ընկերությունը ստեղծել համակարգ, որը պետք է ընդմիշտ փոխի վերանորոգման  աշխատանքների ապագան: Ծրագիրը ստացել է MARTA անունը: Այս համակարգը օգտագործում է պլանշետի տեսախցիկը, որը ռեալ ժամանակով ցույց է տալիս տեղեկություններ մեքենայի մասին:


Երբ համակարգը ակտիվանում է, այն մեքենայի իրական պատկերի վրա պրոեկտում է պատկերը: Դրանից հետո MARTA-ն ցույց է ավտոմեխանիկան, ինչպես նաև թե ինչ է պետք անել և ինչ գործիքներ է պետք օգտագործել մեքենան վերանորոգելու համար: Ներկայումս MARTA-ն աշխատում է միայն Volkswagen XL1-ի համար:
 

Volkswagen-ը ստեղծել է հատուկ ծրագիր, որը թույլ է տալիս պլանշետի օգնությամբ մեքենա վերանորոգել (տեսանյութ)