Երևանի տոնին նվիրված միջոցառումներ Շենգավիթ վարչական շրջանում
Երևան վարչական շրջաններում «Էրեբունի-Երևան 2795» տոնական միջոցառումների շրջանակներում «Շողակաթ» հեռուստաընկերության հարակից զբոսայգում անցկացված «Երևան» խորագրով համերգային ծրագրի ընթացքում վարչական շրջանի ստեղծագործական և մշակութային կենտրոնների սաների մասնակցությամբ ներկայացվել է մայրաքաղաքի պատմությունը՝ Արգիշտի արքայից մինչև մեր օրերը:
Ինչպես տեղեկացնում է Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության
և հասարակայնության հետ կապերի վարչությունը, պատանի երևանցիները ներկայացրել են նաև մեր մայրաքաղաքի ապագայի իրենց պատկերացումները:
Տոնական մեկ այլ միջոցառում էլ կազմակերպվել է Արմեն Տիգրանյանի անվան երաժշտական դպրոցում: Ուսուցիչները, հանրահայտ կոմպոզիտորների՝ մայրաքաղաքին նվիրված ստեղծագործությունների կատարմամբ, ինքնատիպ համերգով շնորհավորել են Երևանի տոնը:










