Յուրաքանչյուր 7-րդ ամերիկացի գլոբուսի վրա չի կարող ցույց տալ իր երկիրը

23:27 • 12.10.13

Կենտրոնական Ասիայի բնակիչները հերքել են ամերիկյան կրթության մասին առասպելները, որոնցում ԱՄՆ քաղաքացիները իրենց կրթությունը բնութագրում են որպես համաշխարհային էտալոն: ԱՄՆ-ից Կենտրոնական Ասիայի երկրներ վերադարձած աշակերտները դժվարությամբ են կարողանում համալսարան ընդունվել: Պատճառը Ամերիկայում կրթության մակարդակի վատթացումն է, որը հաստատում են նաև վերջերս արված հետազոտությունները, հաղորդում է «Голос России» ռադիոկայանը


Տարբեր երկրներում կատարած հետազոտությունների արդյունքում եվրոպական երկրներում, Ճապոնիայում և Ռուսաստանում սովորող աշակերտները ցույց են տվել բարձր արդյունքում: Իսկ ամերիկացի դպրոցականների մեծ մասը չեն կարողացել լուծել մաթեմատիկական խնդիրները: Սովորողների 95%-ը չգիտի, թե Երկրորդ համաշխարհային պատերազմում ով է հաղթանակ տարել, իսկ 75%-ը չեն կարողացել քարտեզի վրա ցույց տալ Պարսից ծոցը: Հատկանշական է, որ յուրաքանչյուր 7-րդ ամերիկացի գլոբուսի վրա չի կարողացել գտնել իր երկիրը:


Ամերիկացի դպրոցականները թեստավորման արդյունքներից գոհ են: Իսկ տարբեր գիտություններում գիտելիքների պակասը թերություն չեն համարում:


Ամերիկյան կրթության հիմնական խնդիրը ֆինանսավորումը չէ, որովհետև ԱՄՆ-ն մեծ գումարներ է ներդնում դրա մեջ: Ըստ ամերիկացի մասնագետների, դրա հիմնական պատճառը միասնական կրթական ստանդարտների բացակայությունն է «առևտրի կենտրոնի» համակարգը, որտեղ յուրաքանչյուր դպրոցական ընտրում է իրեն հետաքրքրող առարկաները:


ԱՄՆ-ում բարձրագույն ստացած բազմաթիվ քաղաքացիները չեն կարողանում պատասխանել բազմաթիվ պարզ հարցերի: Նրանցից շատերը Ֆիդել Կաստրոյին համարում են երգիչ, իսկ Թոնի Բլերին դերասան: ԱՄՆ կրթական համակարգի խնդիրները ցուցադրում նաև քաղաքական գործիչները: Մասնագետները հավաքել են ԱՄՆ նախագահ Ջորջ Բուշի մոտ 1.200 արտահայտություններ, որոնք պարունակում են ոճաբանական և քերականական սխալներ:
 

Յուրաքանչյուր 7-րդ ամերիկացի գլոբուսի վրա չի կարող ցույց տալ իր երկիրը