Բրիտանիայի տնտեսությունը տարեկան 3.5 մլրդ դոլար է ստանում երաժշտական փառատոներ և համերգներ այցելողների շնորհիվ
Միացյալ Թագավորության տնտեսությունը յուրաքանչյուր տարի 2.2 մլրդ ֆունտ ստեռլինգ (3.5 մլրդ դոլար) է ստանում բազմաթիվ զբոսաշրջիկների շնորհիվ, որոնք այցելում են բրիտանական երաժշտական փառատոներ և համերգներ, հայտնում է ИТАР-ТАСС-ը՝ վկայակոչելով Press association գործակալությունը։
Նախորդ տարի համերգների տեղացի և արտասահմանցի այցելուների տոմսերի, ճանապարհածախսի և մնալու ծախսերը կազմել են 1.3 մլրդ ֆունտ (2 մլրդ դոլար), իսկ լրացուցիչ ծախսերը գնահատվում են 914 մլն ֆունտ (1.4 մլրդ դոլար)։
VisitBritain տուրիստական պորտալի տվյալներով՝ արտասահմանցին փառատոների համար միջին հաշվով ծախսում է 910 ֆունտ (1450 դոլար), իսկ Բրիտանիայի բնակիչը՝ 396 ֆունտ (631 դոլար)։










