Հելեն Ֆիլդինգը ներկայացրել է Բրիջիթ Ջոնսի մասին նոր գիրքը
Բրիտանացի գրող Հելեն Ֆիլդինգը ներկայացրել է Բրիջիթ Ջոնսի մասին նոր գիրքը։ Այն կոչվում է «Mad about the boy», որի հերոսուհին այրիանալուց հետո որոշում է նոր կյանք սկսել, գրում է buro247.ru-ն։
Վեպի գործողություններն ընթանում են Բրիջիթի ամուսնու՝ Մարկ Դարսիի մահից 5 տարի անց։ Միայնակ մայրը սկսում է տիրապետել նոր տեխնոլոգիաներին՝ SMS-հաղորդագրությունների և Twitter-ի տեսքով, և սկսում կրկին հետաքրքրվել տղամարդկանցով։
Հեղինակի խոսքով՝ իրենից մեծ ջանքեր են պահանջվել դերասան Քոլին Ֆյորտին, որը կատարել է Դարսիի դերը երկու ֆիլմերում, պատմելու համար, որ ինքը որոշել է «սպանել» նրան։
«Ես դա ցանկանում էի հայտնել նրան անձամբ՝ ընդմիջման ժամանակ, սակայն այդպես էլ չկարողացա միտքս ձևակերպել, թե իրականում ինչու եմ ցանկանում հանդիպել իր հետ։ Արդյունքում ես նրան ամեն ինչ պատմեցի հեռախոսով։ Զգացողությունն այնպիսին էր, որ կարծես իսկապես ինչ-որ մեկը մահացել է»,- պատմել է հեղինակը։
Հաշվի առնելով Amazon-ում նախնական պատվերները՝ Ֆիլդինգի նոր վեպը վստահորեն կարելի է համարել բեսթսելեր։










