Ջոբսին աշխատանքից հանած մարդը խորհուրդ է տվել Apple-ին գնել eBay-ը

14:39 • 12.10.13

Apple ընկերությունը պետք է օգտագործի իր պահուստային միջոցները մի քանի խոշոր և հայտնի ընկերություններ գնելու համար, կարծում է ամերիկյան կորպորացիայի նախկին տնօրեն Ջոն Սկալին, գրում է rbc.ru-ն՝ հղում անելով BBC-ին:

 

Օրինակ՝ էլեկտրոնային աճուրդներով և «սպառողից սպառողին» սկզբունքով վաճառքով զբաղվող ամերիկյան eBay կորպորացիայի ձեռքբերումը կփոխեր էլեկտրոնային վաճառքի ողջ պատկերը, համարում է Սկալին:

 

Նա նաև հայտարարել է, որ Apple-ը պետք է արհամարհի ներդրող Կառլ Այկանի ցանկությունները, ով պնդում է արժեթղթերի հետգնման հարցում:

 

Ջոն Սկալին Apple-ի գլխավոր տնօրենի պաշտոնը զբաղեցրել է 10 տարի: Նրա նախաձեռնությամբ է աշխատանքից հեռացվել Սթիվ Ջոբսը: 1985 թվականին տնօրենների խորհուրդը Սկալիին նախընտրել է Ջոբսից, և վերջինս ստիպված է եղել լքել ընկերությունը:

Ջոբսին աշխատանքից հանած մարդը խորհուրդ է տվել Apple-ին գնել eBay-ը