Գիտնականները հայտնաբերել են 5.300-ամյա Էցի նախամարդու 19 ողջ հետնորդ (լուսանկարներ)
Ավստրիացի գիտնականները պարզել են, որ Ալպերում հայտնաբերված 5300-ամյա Էցի նախամարդը ներկայում աշխարհում ունի 19 ողջ հետնորդ, հայտնում է Daily Mail-ը։

Մասնագետներն ուսումնասիրել են 3700 մարդու և Էցիի ԴՆԹ-ները, ինչի արդյունքում պարզվել է, որ նրանցից 19-ի ԴՆԹ-ում առկա է նույն մուտացիան, որը կա նաև նախամարդու մոտ։

Էցիի սառեցված մարմինը հայտնաբերվել է 1991թ.՝ Ավստրիայի և Իտալիայի սահմանին։ Այն ուսումնասիրելով ՝ մասնագետները պարզել են, որ նա մահացել է 5300 տարի առաջ՝ կա՛մ նիզակի հարվածից, կա՛մ էլ գխի հատվածում ստացած վնասվածքից։

Ներկայում Էցին պահվում է Իտալիայի թանգարաններից մեկում՝ հատուկ խցում։











