Կոսմա և Դամիանա սրբերի արձանները նորից տեղադրվել են Պրահայի հայտնի Կարլովի կամուրջի վրա
Պրահայի վարպետների շուրջ 3 տարվա քրտնաջան աշխատանքից հետո իրենց նախկին տեղը՝ Կարլովի կամուրջ են վերադարձել Կոսմա և Դամիանա սրբերի արձանները, հայտնում է ИТАР-ТАСС-ը։
Այս արձանները, ինչպես և Կարլովի կամուրջը զարդարող սրբերի այլ արձաններ, պատրաստվել են ավազաքարից, որոնք ժամանակի ընթացքում ոչ միայն սևանում էին, այլև քանդվում քաղաքային մթնոլորտից և եղանակային կտրուկ փոփոխություններից։










