Մեկնարկել է Վարշավայի կինոփառատոնը

14:57 • 12.10.13

Ավելի քան 120 ֆիլմ կցուցադրվի 29-րդ Վարշավյան կինոփառատոնի շրջանակում, հայտնում է РИА Новости-ն՝ վկայակոչելով կազմակերպիչներին։

 

Այս անգամ փառատոնին կներկայացվեն ռեկորդային թվով պրեմիերաներ՝ 22 համաշխարհային, 21 միջազգային և 22 եվրոպական։

 

Վարշավայի կինոփառատոնն առաջին անգամ կայացել է 1985-ին և առաջին 6 տարիներին անցկացվում էր «Վարշավյան կինոյի շաբաթ» անվանումով։ 1991-ին միջոցառումը վերանվանվել է Վարշավայի կինոփառատոն։