Մայլի Սայրուսի երկրպագուն նրան նվիրված 21 դաջվածք է արել մարմնի վրա (լուսանկարներ)
40-ամյա բրիտանացի Կարլ ՄաքՔոյդը, ով ամերիկյան հայտնի երգչուհի Մայլի Սայրուսի ամենավառ երկրպագուներից է, որոշել է փոփ-երգչուհու հանդեպ իր սերն արտահայտել արտասովոր միջոցով: Տղամարդն իր մարմնի վրա 21 դաջվածք է արել, որոնք նվիրված են իր սիրելի երգչուհուն, ներկայացնում է Metro News-ը:
Բրիտանացու մարմնի վրա յուրօրինակ կերպով ներկայացված է երիտասարդ ամերիկուհու կենսագրությունն ու ստեղծագործական կյանքը: Նա մարմնի վրա դաջել է երգչուհու երեք նկար: Նկարներից բացի նրա մարմինը զարդարում են երգչուհու անունն ու նրա ստեղծագործությունների վերնագրերը:










