«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմը մնացել է առանց գլխավոր դերակատարի

14:19 • 13.10.13

Դերասան Չարլի Հաննեմը, որն ընտրվել էր տղամարդու գլխավոր դերակատար՝ «Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմում, լքել է նախագիծը, այս մասին տեղեկացնում է Starhit.ru կայքը։


«Մոխրագույնի 50 երանգները» ֆիլմի հեղինակները և Չարլի Հաննեմը պայմանավորվել են այդ դերի համար այլ դերակատար գտնել։ Բանն այն է, որ Հաննեմն այս պահին շատ զբաղված է այլ նախագծում և ժամանակ չունի Քրիստիան Գրեյի դերին պատրաստվելու համար»,-ասված է Universal Pictures-ի տարածած հաղորդագրությունում։

Աղբյուրը նշում է, որ էրոտիկ
վեպի գլխավոր դերակատարների ընտրությունը դժգոհություն էր առաջացրել գրքի երկրպագուների շրջանում։ Այնպես որ, չի բացառվում, որ պրոդյուսերները որոշել են փոխել դերակատարին՝ հանրության ճնշման տակ։