100 տարի հետո աշխարհում կմնա 500 - 3000 լեզու. զեկույց
ՅՈՒՆԵՍԿՕ-ն աշխարհի լեզուների հետագա ճակատագրի մասին զեկույց է ներկայացել, որում հրապարակած տվյալները մտահոգիչ են, այս մասին գրում է «Ռոսիյսկայա գազետա»-ն:
Ըստ այդմ` ներկայիս մոտ 6000 լեզուների 80 տոկոսը վերացման վտանգի առաջ է. բանն այն է, որ ամեն 15 օրը մեկ մի լեզու է մահանում:
Նման տեմպերով արդեն հարյուր տարի հետո աշխարհի վրա կարող է հաշվվել 500 – 3000 լեզու:
Այսօր աշխարհի բնակչության 97 տոկոսը խոսում է աշխարհի լեզուների 4 տոկոսով: Մասնագետների կարծիքով վտանգը ոչ միայն մշակութային է. ժամանակակից գիգանտ լեզուներից ոչ մեկը չի կարող վերցնել անհետացող լեզուներով ստեղծված բանաստեղծության, երգերի և գրականության ամբողջ բազմազանությունը:
Լեզուների հետ անհետանում է նաև շրջակա միջավայրի ու բնության մասին գիտելիքների մեծ շերտ:
Հետաքրքրական է, սակայն, որ հին լեզուների վերացման հետ ընթանում է նոր արհեստական լեզուների ստեղծման գործընթաց: Վերջին 20 տարում 28 արհեստական լեզու է ստեղծվել:










