Միջազգային տիեզերակայանում գազի հսկայական ամպ են լուսանկարել

23:46 • 13.10.13

Միջազգային տիեզերակայանի աստղագետները զարմանք են ապրել տիեզերանավի պատուհանից տեսնելով տարօրինակ պատկերը, որը գազային ամպի են նմանեցրել, հայտնում է Russia Today-ը:


«Այսօր տիեզերքում անհայտ օբյեկտի պատկեր ենք նկատել, որը դժվարանում ենք բացատրել, թե ինչ է, սակայն այն անհավանականորեն մեծ ամպի էր նման», - Twitter-ի իր էջում ներկայացրել է ՆԱՍԱ-ի գիտնական Մայք Հոպկինսը:

 

Աստղագետներից մեկ ուրիշը՝ Լուկա Պարմիտանոն, հասցրել է երկու լուսանկար անել տաօրինակ ամպից և դրանք տեղադրել Twitter-ում, ինչից հետո մի շարք վերլուծաբաններ և բլոգերներ սկսել են ուսումնասիրել այն:

 

Discovery.com կայքի բլոգերներից մեկը, համեմատելով աստղագետների հաղորդած տվյալները Ռուսական ուժերի հրապարակած տեղեկությունների հետ, եզրակացրել է, որ լուսանկարները պատկերում են հոկտեմբերի 10-ին արձակված ռուսական բալիստիկ հրթիռի հետքերը:


 

 

Միջազգային տիեզերակայանում գազի հսկայական ամպ են լուսանկարել