Սանկտ Պետերբուրգում «մանկական հարսանիքներ» են անցկացրել (լուսանկարներ)
Սանկտ Պետերբուրգում անցկացվել է IV ամենամյա «Մանկական հարսանեկան փառատոնը», որին մասնակցել են 2-11 տարեկան «հարսնացուներ» և «փեսացուներ»: Փառատոնի ժամանակ տեղի ունեցող ամուսնություններն, իհարկե, ձևական են, սակայն զգեստները, ծաղիկներն ու այլ հարսանեկան պարագաներ բավականին մոտ են իրականին, ներկայացնում է Metro News-ը:
Կազմակերպիչների խոսքով այս փառատոն-հանդեսը օգնում է երեխաներին ծանոթանալ «մեծահասակների տոներին» և երևալ հանրության մեջ: Նրանց խոսքով այս տեսակ միջացառում անցկացնելու միտքը առաջացել է 19-րդ դարում անցկացվող միջոցառումներն ուսումնասիրելով: Այն ժամանակ երեխաների համար հատուկ «մեծահասակների» պարահանդեսներ էին կազմակերպում, որպեսզի ծանոթացնեն երեխաներին մեծերի աշխարհին:
Պետերբուրգյան պարահանդեսի ժամանակ «հարսնացուներն» իրենք են ընտրել «փեսացուներին»: Իսկ տոնակատարության կուլմինացիան իհարկե հարսանեկան պարն է եղել, որից հետո երեխաները նաև մասնակցել են հարսանեկան տորթը կտրելու արարողությանն ու ֆոտոսեսիային:










