Բենքսին վաճառել է իր նկարները Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում

09:06 • 14.10.13

Բրիտանացի փողոցային նկարիչ Բենքսին Նյու Յորքի Կենտրոնական զբոսայգում իր նկարների վաճառք է կազմակերպել, գրում է gazeta.ru-ն՝ հղում անելով The Daily Mail-ին:


Նկարչի աշխատանքները վաճառել է մի անհայտ տղամարդ: Բենքսին հայտարարել է, որ մեկ ամիս ապրելու է Նյու Յորքում՝ ամեն օր մեկ աշխատանք անելով քաղաքի պատերին: Նկարների վաճառքը կազմակերպվել է 13-րդ օրվա համար:


Բենքսիի կայքում հաղորդվում է, որ վաճառասեղանն այդտեղ դրվել է ընդամենը մեկ օրով և հաջորդ օրն այլևս այնտեղ չի լինի:


Ինչպես հաղորդում է gazeta.ru-ն, վաճառքի հանված նրա աշխատանքների արժեքը գնահատվում է հարյուր հազարավոր դոլարներ: